News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2018 թվականին հայկական դոլմայի եւ խորովածի փառատոներ կանցկացվեն Թբիլիսիում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում: Այս մասին հուլիսի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը:

Թբիլիսիում, որտեղ առաջին տարին չէ, որ փառատոնն անցկացվում է, այն ճանաչում եւ սիրում են: Բացմանը պաշտոնական հյուրեր են մասնակցում ոչ միայն հայ համայնքից, այլ նաեւ Վրաստանի խորհրդարանից: Մյուս տարի ավելի մեծ թվով ցանկացողների տեղավորելու համար, փառատոնի մակերեսը կընդարձակեն: «Դրանից բացի, մեր խոհանոցի նույնպիսի տոներ ենք ցանկանում անցկացնել նաեւ Ռուսաստանի քաղաքներում՝ Կալինինգրադում, Մոսկվայում եւ մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում»,- հավելեց Մամուլյանը: Նրա խոսքով՝ բաղադրամասերը կաշխատեն հնարավորության սահմաններում Հայաստանից տանել, բայց եթե անգամ չհաջողվի, ապա ամեն ինչ կլրացնեն վարպետների հմտությունն ու հոտառությունը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Տուրիզմի պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին հիշեցրեց, որ հուլիսի սկզբին հայկական դոլման հաղթել է  «Մետաքսի ճանապարհի գաստրոնոմիական ուղիները: Ճանապարհորդություն համի հետ» համաժողովում, որն անցկացվել է Աստրախանում: «Մենք կարող ենք զբոսաշրջիկներին ներկայացնել նաեւ մեր խոհանոցը: Խոհանոցը ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն է: Հենց այսպես ենք ցանկանում այն ներկայացնել»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ