News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լիբիայի վարչապետ Ֆաիզ Սարանջը ու ազգային բանակի մարշալ Խալիֆա Խաֆթարը, որի զորքերը վերահսկում են Լիբիայի արեւելյան մասը, Ֆրանսիայում բանակցությունների ընթացքում պատրաստակամություն են հայտնել դադարեցնել զինված հակամարտությունը։ Այս մասին հուլիսի 25-ին հայտնել է ֆրանսիական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով հանդիպման արդյունքներով համաձայնագրի նախնական տարբերակը։ Կողմերը նաեւ հայտնել են ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, հենց դա հնարավոր դառնա, փոխանցում է DW.-ն։

Բանակցությունների նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր։ Հանդիպումների շարքը, այդ թվում Մակրոնի հետ, կկայանա մոտ ժամանակներս Սեն Կլու ամրոցում՝ Լիբիայում ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Հասսան Սալամեի ներկայությամբ։

Հակամարտության կողմերի միջեւ հրադադարի կնքումը վերջ կտա լիբիական բազմամյա ճգնաժամին։ Երկրում հետագա քաղաքական վերափոխումների հիմքում լինելու է 2015-ին ՄԱԿ-ի աջակցությամբ կնքված համաձայնագիրը ։ Հրադադարը առաջարկում է կրակի ամբողջական դադարեցում, բացառությամբ իսլամական զինյալների դեմ պայքարի, նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ