News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մասնավոր «Սուրբ Թերեզա» բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը տուգանվեց 300 հազար դրամով՝ կեղծ փաստաթղթեր տրամադրելու համար:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Համբարձումյանը հայտարարել է, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:

Դատավորը ռեկտորին մեղավոր է ճանաչել եւ տուգանել 300 հազար դրամով:

NEWS.am-ի հետ զրույցում Լարիսա Համբարձումյանի պաշտպան Արման Առաքելյանը նշեց, որ դեռեւս չեն որոշել՝ Վերաքննիչ դիմելու են, թե ոչ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը 2015 եւ 216 թվականներին մի շարք շրջանավարտների հետ առանց ուսման վերաբերյալ պայմանագրեր կազմելու, հրահանգել է համալսարանի դեկաններին նշված ուսանողների կողմից դասընթացներին և ընթացիկ քննություններին բացակայությունները չնշել մատյաններում: Այդ պայմաններում Լարիսա Համբարձումյանը թույլատրել է նշված ուսանողներին մասնակցել պետական ավարտական քննություններին և դրանք հանձնելուց հետո տրամադրել է պետական նմուշի ավարտական դիպլոմներ:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ այս տարվա ընթացքում, որ ռեկտորին նման մեղադրանք է առաջադրվում: Երկու ռեկտոր արդեն իսկ դատարանի որոշմամբ տուգանվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ