News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի անվտանգության ուժերը փրկել են երկու պակսիտանցի դիվանագետների, որոնց անցած ամիս էին առեւանգել Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է AP-ը ՝վկայակոչելով Պակիստանի ԱԳՆ-ն։

Հայտարարության համաձայն՝ դիվանագետները արդեն փոխանցվել են Պակիստանի դեսպանատուն՝ Քաբուլում։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին զանգահարել է դեսպանատուն ու տեղեկացրել փրկարարական գործողության մասին։ Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դիվանագետները տուն կվերադառնան մոտ ժամանակներս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ