News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում շահութահարկը չի վանի արտասահմանյան պոտենցիալ ներդրողներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Նա հիշեցրեց, որ արտասահմանցիների համար շահութահարկը կազմում է ֆիզիկական անձանց շահույթների 10 տոկոսը եւ 2017 թվականից արդեն ուժի մեջ է մտել: Իսկ Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ կմտնի 2018 թվականից՝ 5 տոկոս չափով: Ըստ որում՝ եթե հարկատուն շահույթներից վերաներդրում է կատարել նույն կազմակերպության կանոնադրական կապիտալի մեջ, ապա նրա համար նախատեսվում է շահույթներից հարկի մինչեւ 100 տոկոսով դուրսգրում: Այս կարգը ուժի մեջ կմտնի 2018 թվականից, ըստ որում՝ ե՛ւ տեղացի, ե՛ւ արտասահմանցի ներդրողների համար:

Ի դեպ, մեկի եւ մյուսի համար հարկի հավասարեցումը հազիվ թե արդարացված լինի, հավելեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ պետությունը որոշել է իր քաղաքացիների շահերն ավելի բարձր դասել՝ սա է ամբողջ փաստարկը: Հակափաստարկը պետք է լինի առնվազն  ոչ պակաս հիմնավորված: Կարելի է առարկել, որ այդ դեպքում արտասահմանցիները չեն գնի հայրենական ընկերությունների բաժնետոմսերը: «Սակայն կարող եմ վստահաբար հայտարարել, որ նման փաստարկը հիմնազուրկ է: Ներդրողներն առաջին հերթին նայում են, թե բիզնեսի համար մթնոլորտը որքանով է լիբերալ: Հիմա փորձենք հարկային այս տոկոսադրույքները ոչ թե միմյանց հետ համեմատել, այլ ուրիշ երկների հետ: Արտասահմանցիների համար նույնիսկ 10 տոկոսը բավականին ցածր է: Դրանից բացի շահույթներից հարկում է կատարվում Հայաստանի հետ  համեմատելի գործնականում բոլոր երկրներում, որոնց փորձը մեզ հայտնի է: Նման  հարկում է գործում Եվրասիական միության երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում եւ Ղազախստանում, որտեղ կապիտալի շուկան ավելի զարգացած է: Ըստ որում՝ 2 դեպքում էլ հարկի տոկոսադրույքը տեղացիների համար ցածր է»,- նշեց Անանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ