News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ջրային տարերքը հարվածել է Հնդկաստանի Հուջարաթ նահանգին։ Երկու օրում ջրհեղեղը 33 մարդու կյանք է խլել։ Անձրեւների սեզոնի սկզբից ջրհեղեղի հետեւանքով նահանգում 127 մարդ է զոհվել, փոխանցում է «Սինհուա»-ն։

Չդադարող անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել՝ վնասելով հարյուր հազարավոր մարդկանց։ Հաշվի առնելով, որ շատերն անհետ կորել են, զոհերի թիվը կարող է ավելանալ։

Հուջարաթ նահանգում 209 ջրամբարներից 31-ը կրիտիկական վիճակում են։ Կառավարությունն արդեն ուժեր է ուղարկել՝ աղետի հետեւանքները չեզոքացնելու համար, հազարավոր մարդիկ են տարհանվել։ Ներկայում ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել, սակայն աղետի գոտում շուրջ 5000 ընտանիքների վտանգ է սպառնում։

Բացի արեւմտյան Հուջարաթ եւ Ռաջաստան նահանգներից՝ ջրհեղեղներից տուժում են նաեւ հյուսիս-արեւմտյան Ասսամ, Օրիսա եւ Արեւմտյան Բենգալիա նահանգները։ Ասսամ նահանգում ջրհեղեղները 76 մարդու կյանք են խլել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Ամենաշատ