News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել:

Պոլսո Հայոց պատրիարքարանից NEWS.am-ին հայտնում են, որ ժողովական հայրերը միաձայն հաստատել են պատրիարքական տեղապահ արքեպիսկոպոս Բեքչյանի ստորագրության լիազորությունը: Այսուհետ, Պատրիարքական տեղապահն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը:

Այս որոշմամբ, ըստ էության, Արամ Աթեշյանը զրկվել է պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից: Այդ իրավունքը եկեղեցականների միաձայն որոշմամբ փոխանցվել է պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Դա ենթադրում է, որ Պատրիարքարանի բանկային հաշիվների նկատմամբ լիազորությունները նույնպես փոխանցվել են Բեկչյանին, Աթեշյանն այլեւս պատրիարքարանի անունից որեւէ գործարք կամ գործողություն կատարելու լիազորություն չունի:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին տեղապահի ընտրություններում պարտություն կրելուց հետո Աթեշյանը հրաժարական չէր ներկայացրել պատրիարքի փոխանորդ պաշտոնից եւ հրաժարվել էր նախատեսված կարգով ընտրված տեղապահին փոխանցել պարտականությունները: Պոլսի պատրիարքության հոգևոր խորհուրդը հունիսի 28-ին Աթեշյանին պաշտոնանկ էր արել և դադարեցրել փոխանորդին տրված բոլոր լիազորություններն ու իրավունքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ