News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրիտանիան ռազմանավ կուղարկի Հարավ-Չինական ծով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: Այս քայլը Պեկինին ավելի շուտ կզայրացնի, նշում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Բրիտանիան Հարավ-Չինական ծովում իր ներկայությունը մեծացնելու է Ճապոնիայի հետ համատեղ զորավարժությունների համար տարածաշրջան բրիտանական 4 կործանիչներ ուղարկելուց հետո:  «Մենք հույս ունենք Հարավ-Չինական ծով ռազմանավ ուղարկել հաջորդ տարի: Դեռեւս չգիտենք, թե այն հատկապես որտեղ կտեղակայվի, սակայն մենք մտադիր չենք Հարավ-Չինական ծովում ծովագնացության մեր իրավունքը սահմանափակել Չինաստանի պատճառով»,- ասել է նա՝ հավելելով, որ Բրիտանիան մտադիր է օգտվել ծովագնացության ազատության իր իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ