News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հուլիսի վերջին ուրբաթ նշվում է Ցանցային ադմինիստրատորի օրը կամ, ամերիկյան տարբերակով, Ցանցային ադմինիստրատորի երախտագիտության օրը (System Administrator Appreciation Day), գրում է Calend-ը:

Ասում են՝ այս մասնագիտությունը նման է բժշկի մասնագիտությանը. եթե ամեն ինչ լավ է աշխատում, նրա մասին չեն էլ հիշում, բայց երբ ինչ-որ բան այնպես չէ, նրա մասին բոլորն են հիշում եւ օգնություն պահանջում:

Տոնի հիմնադիրը համարվում է ամերիկացի ցանցային ադմինիստրատոր, Չիկագոյից Թեդ Կեկատոսը, որը կարծում է, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ այս մասնագիտության տեր մարդիկ պետք է օգտատերերի կողմից երախտագիտություն զգան: Առաջին անգամ տոնը նշվել է 1999 թվականի հուլիսի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ