News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ թիմը պարտվել է Հոնդուրասի ու Կոլումբիայի թիմերին ու կարողացել է միայն երրորդ տեղը զբաղեցնել հատուկ նշանակության ջոկատների ամենամյա տարածաշրջանային մրցումներում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այս տարի այդ մրցումներին մասնակցել են թիմեր, որոնք ներկայացնում էին Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի 19 երկրներ, նաև ԱՄՆ-ն։

Մրցումները, որոնք մեկնարկել էին Պարագվայում հուլիսի 18-ին, ավարտվել են հուլիսի 26-ին։ Այսօր անցել է փակման հանդիսավոր արարողությունն ու հաղթողների պարգևատրությունը։ ԱՄՆ ԶՈՒ Հարավային հրամանատարության տվյալներով մրցումներին մասնակցել են ընդհանուր առմամբ 700 զինծառայող։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ