News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Թոմոմի Ինադան հրաժարական է ներկայացրել, հայտնում է Reuters-ը:

Նման որոշման պատճառն է փաստաթղթերը թաքցնելու շուրջ սկանդալը՝ կապված  Հարավային Սուդանում ճապոնացի խաղաղապահների գործողության հետ: Ճապոնիայի Պաշտպանության նախարարությանը հարցում էր կատարվել տեղեկությունների բացահայտման մասին: Գերատեսչությունից նշել էին, որ փաստաթղթերը կորել են, սակայն հետագայում դրանք հայտնաբերվել էին: Ճապոնիայի իշխող կուսակցությունը ստիպված էր դադարեցնել Հարավային Սուդանում խաղաղապահ առաքելությունը:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն ընդունել է Ինադայի հրաժարականը: Նրա պարտականությունները համատեղությամբ ժամանակավոր կկատարի Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան:

Սպասվում է, որ Ճապոնիայի պաշտպանության նոր նախարարը կնշանակվի օգոստոսի 3-ին, երբ կառավարությունում վերադասավորումներ կատարվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ