News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կատարի ԱԳ նախարար Մոհամմադ բեն Աբդուռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել օգնել Պարսից ծոցում ճգնաժամի կարգավորմանը՝ «արաբական քառյակի» երկրներին՝ Դոհայի շրջափակումը նախաձեռնողներին, մեղադրելով միջազգային իրավունքի խախտման մեջ, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Նախարարի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը համառություն են ցուցաբերում եւ քայլեր չեն ձեռնարկում ճգնաժամի կարգավորման համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Գլխավոր վեհաժողովը եւ բոլոր մեխանիզմները պետք է դերակատարում ունենան»,- ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ իրադրության քննարկումից հետո լրագրողներին ասել է նախարարը:

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին, իր հերթին, լրագրողներին ասել է, որ ԱԽ-ն այս խնդրով կզբաղվի պաշտոնական հարցում ստանալու դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ