News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սան Դիեգոյում հեպատիտ Ա-ից ութ մարդ է մահացել ։ Այդ մասին հայտնել են օկրուգի առողջապահության գործակալությունն ու սոցիալական ծառայությունները, գրում է USA.One պորտալը։

Նշում են, որ բոլոր մահացածներն ունեին առողջական խնդիրներ։

Առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչները հայտնել են, որ հիվանդությունը արդեն տարածվել է 275 մարդու վրա, որոնցից 194-ը հոսպիտալիզացվել են։ Հիվանդացածների 70 տոկոսը անօթեւան մարդիկ են, ու մարդիկ, ովքեր ընդունում են արգելված դեղամիջոցներ։ Նրանց 20 տոկոսի մոտ արդեն հայտնաբերվել է հեպատիտ С։ Առողջապահության ծառայությունում դեռ մայիսի սկզբին են ուշադրություն դարձրել հեպատիտով հիվանդների թվի աճի վրա ։

Առողջապահության դեպարտամենտի աշխատակիցները ՀԿ-ների հետ միասին աշխատում են ՝ ռիսկի խմբում գտնվողներին պատվաստելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ