News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Ավելին, Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին, դրանց արդիականացմանը և հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ և հարմարավետ սպասարկման պայմաններ յուրաքանչյուր հաճախորդի համար: 

«Արդշինբանկը Երևան քաղաքում այս պահին ունի 19 մասնաճյուղ: Առաջին հայացքից դա շատ է թվում, սակայն հարկ եմ համարում նշել, որ Երևան քաղաքի բոլոր համայնքներում մենք մասնաճյուղեր չունենք, քանի որ ինքնանպատակ չէ ամենուր ապահովել ներկայություն: Նպատակը` ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինելն է: Մասնաճյուղային ցանցը ընդլայնելիս մենք մշտապես գնում ենք այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն ու գործընկերներն են: Այսօր, մեր նպատակներից է ոչ միայն նոր մասնաճյուղեր բացելը, այլ  գործող մասնաճյուղերի զարգացումը և առկա խնդիրների լուծումը: Մեր բոլոր նորաբաց և վերանորոգված գրասենյակները կարելի է անվանել օրինակելի, քանի որ դրանք համապատասխանում են ժամանակակից բանկային համակարգի պահանջներին: 2017-2018 թթ. մենք նախատեսում ենք վերանորոգել ևս 9-10 գրասենյակ՝ հավատացած լինելով, որ ժամանակակից գրասենյակները և մասնագիտացված անձնակազմը կնպաստեն սպասարկման ավելի բարձր որակի ապահովմանը» - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Բանկի մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերն առավելագույնս հարմարեցված են հաճախորդների պահանջներին: Մասնավորապես, Երևանի Թամանյան 1 հասցեում գտնվող «Կասկադ» և «Զվարթնոց» օդանավակայանում գործող մասնաճյուղերը, ինչպես նաև «Էրեբունի», «Արաբկիր», «Վանաձոր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղներն աշխատում են երկարացված ռեժիմով՝

«Զվարթնոց» մասնաճյուղ՝ շուրջօրյա 24/7

«Կասկադ» մասնաճյուղ՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 09:15-16:45, շաբաթ - կիրակի՝ 11:15-19:45

«Էրեբունի», «Արաբկիր», «Վանաձոր», «Գյումրի» և «Էջմիածին» մասնաճյուղերը՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 09:15-16:45, շաբաթ` 10:00 – 14:00

Գլխամասային գրասենյակը սպասարկում է հաճախորդներին աշխատանքային օրերին ժամը 09:15-ից մինչև 16:45-ը` առանց ընդմիջման:

Մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012) 222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ