Եվրահանձնաժողովը կարծում է, որ Թուրքիայի ֆինանսավորումը դադարեցնելու ցանկացած որոշման պարագայում պետք է հաշվի առնել երկկողմ հարաբերությունների լայն ոլորտը։ Այժմ Անկարայի հետ փոխգործակցությունը համապատասխանում է ԵՄ-ի շահերին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Կարլոս Մարտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ «ԵՄ մուտք գործելուն նախորդած գործընթացի ֆինանսավորման միջոցների ավելի քան մեկ երրորդը՝ 2014-2020 թվականներին, ուղղված են ԵՄ-ի անդամակացության համար բարեփոխումներին՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության իրավասությունների եւ մարդու հիմնարար իրավունքների ոլորտում»։
Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը դեռ 2016 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդի քննարկմանն է ներկայացրել Թուրքիայի հետ բանակցությունների ուղղությունները՝ մաքսային միության մոդեռնիզացման շուրջ։