News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բիթքոինի բլոքչեյնը բաժանվել է երկու շղթայի, արդյունքում հայտնվել է բիթքոինի նոր տարատեսակ՝ Bitcoin Cash, հայտնում է RNS-ը ։

Պարբերականը նշում է, որ այդ բաժանումը դեռ վերջնական չէ։ Վերջնական բաժանման համար պահանջվում է, որ ստեղծվի 1ՄԲ-ից ավելի մեծ բլոկ, ինչը, պարբերականի տվյալներով, կարող է մի քանի ժամ կամ ավելին տեւել։

Բիթքոինի երկու մրցակից տեսակները հայտնվել են այն բանից հետո, երբ առանցքային «մայներները» ու բիթքոիններ մշակողները որոշել են ներդնել Segwit2x կանոնը, մինչդեռ մյուսները պահպանում էին SegWit արձանագրությունը։ Նրանք, ովքեր համաձայն չէին Segwit2x-ի ներդրմանը, անցել են  Bitcoin Cash-ի։

Bitcoin-ը, որն այսօր սակարկությունների ժամանակ արժեցել է 2925.03 դոլար, CoinDesk Bitcoin Price Index-ի գործակցի համաձայն, այս պահին նվազել է 5.5 տոկոսով ու վաճառվում է 2714,.28 դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ