Քանդահարում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ՆԱՏՕ-ի ավտոշարասյան վրա։ Ամերիկացի զինվորականները հաստատել են հարձակման մասին տեղեկությունը, սակայն չեն ճշգրտել զոհերի քանակը, հայտնում է AP-ը։
Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը։ Թալիբները հավաստիացնում են, որ սպանել են ՆԱՏՕ-ի 15 զինվորների, նաեւ ոչնչացրել են երկու տանկ։ Թալիբների տվյալներով, մահապարտը պայթուցիկով լցված բեռնատարով բախվել է ավտոշարասյանը։