News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը եւ ՌԴ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալԱլեքսեյ Մոիսեեւի հետ՝ քննարկելու ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետության բարձրացման խնդիրը՝ ինչպե՛ս «Ալռոսայից», այնպե՛ս էլ «Գոխրանից»։ Հայկական պատվիրակության անդամները ՌԴ ֆինանսների փոխնախարարի ղեկավարած խմբի հետ զրույցում անդրադարձել են նաեւ պետական հարգադրոշման եւ հարգորոշման փոխադարձ ճանաչման հարցերին։

Կողմերը քննարկել են խնդիրների լուծման նորարական մոտեցումների եւ նոր մեխանիզմների կիրառումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել գործնական քայլերի։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների իրականացումը կապահովի ոլորտի աճի շարունակականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ