News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 1-ից Երեւանի խանութներին կարգելվի ընդունել սանիտարական անձնագիր չունեցող մեքենաներով մատակարարվող հաց ու միս։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության հարցերով ծառայության սննդամթերքի անվտանգության ու որակի հսկողության բաժնի ղեկավար Վահե Դանիելյանը։

Ընդ որում Ծառայության տեսուչները պետք է ստուգեն ոչ միայն արտադրողներին ու մատակարարներին, այլեւ արտադրանքն ընդունող խանութները։

Մարզերում այս պահանջը ուժի մեջ է մտնելու 2018-ի ապրիլի 1-ից ։ Իսկ պետական գնումների մասով պարենամթերքի մատակարարումների համար այն գործելու է արդեն 2017-ի սեպտեմբերի 1-ից։

Այսօր նման անձնագրեր են ստացել 6 ձեռնարկությունների 37 մեքենաներ։ Փաստաթղթերը տրվում են մեկ տարով, դրանցից տուրք չի գանձվում։

Սանիտարական անձնագրեր ստանում են միայն պահպանման համար իզոտերմիկ տարածքներ ունեցող մաքուր մեքենաները։

Առայժմ սանիտարական անձնագրեր պահանջվելու են հացաբուլկեղենի ու մսի համար։ Մյուս մթերքների համար այդ պահանջն ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ