News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին նկատվում է Հայաստանից Գրին քարտի վիճակահանության մասնակիցների թվի աճի միտում։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Երեւանում ԱՄՆ հյուպատոս Էրին Յուսսենը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2010-ին եղել է 27․159 մասնակից, 2011-ին՝ 31, 580, 2012-ին՝ 39,918, 2013-ին՝ 42, 131, 2014-ին՝ 48, 867, 2015-ին՝ 56, 519։ Վերջին խաղարկության տվյալները դեռ չկան։

Ընդ որում վիճակախաղը շահողների թիվը մի քանի անգամ քիչ է մասնակիցների թվից։ Եվ այսպես 2015-ին 56․519 մասնակիցնեից շահել են ընդամենը 2․049-ը։ Իսկ հաջողությամբ հարցազրույցն անցած ու վիզա ստացածների թիվն ավելի քիչ է։

Նշենք, որ ամեն տարի Գրին քարտի վիճակահանության ժամանակ խաղարկվում է ընդամենը 50 հազար վիզա աշխարհի բոլոր երկրների համար, ընդ որում յուրաքանչյուր երկրի տրամադրվում է առավելագույնը 7 տոկոս։ Ծրագիրը, ըստ էության, ապահովում է հավակնողների ու հաղթողների մեծ բազմազանություն։

Վիճակախաղի հաղթողների ընտրությունը տեղի է ունենում պատահականության սկզբունքով։ Մեկ մարդու շահած Գրին քարտը չի կարող փոխանցվել կամ վաճառվել մեկ ուրիշին։

Ծրագիրը կարելի է բաժանել երեք փուլի։ Առաջինը՝ կայքում հայտատուի գրանցումն է ։ Բուն հայտատուի մասին տեղեկություններից բացի պետք է գրանցվեն նաեւ նրա ամենամոտ ազգականների՝ կնոջ, ամուսնու ու երեխաների մասին տվյալները։ Նույն մարդը ամեն տարի միայն մեկ անգամ կարող է գրանցվել։ Ընդ որում նրա ամուսինը կամ կինը կարող են առանձին հայտ ներկայացնել իրենց անունից։  Գրանցվել պետք է շատ ուշադիր, քանի որ ցանկացած սխալ նշված տվյալ ձեր կամ ձեր մոտ ազգականներից մասին կարող է հանգեցնել վիզա տրամադրելու մերժման։ Ցանկալի է գրանցումը չվստահել երրորդ անձանց կամ կազմակերպությունների, քանի որ այդ դեպքում հնարավոր են սխալներ կամ էլ հայտատուի անձնական կոդը կհայտնվի ուրիշի տրամադրության տակ։ Գրանցման փուլում մուծումներ նախատեսված չեն ։

Եթե հայտատուն շահել է, սկսվում է փաստաթղթերի փաթեթի նախապատրաստումը։ Սակայն, կարեւոր է ոչ միայն հաղթել, այլեւ հաամապատասխանել ծրագրի պահանջներին, քանի որ հաղթանակը չի երաշխավորում վիզայի տրամադրում։ Առաջին մուծումը՝ հարցազրույց անցնող յուրաքանչյուր անձի համար 330 դոլարի չափով, իրականցվում է, երբ մարդն արդեն հաղթել է ու եկել է հարցազրույցի հյուպատոսի մոտ։ Այստեղ պետք է հիշել, որ եթե թեկնածուն չի անցել հարցազրույցը ու համապատասխանաբար չի ստացել վիզա, նրան գումարը չի վերադարձվի։

Նշենք նաեւ, որ մոտ ազգականներ կատեգորիայի մեջ ծնողները չեն մտնում։ Ի դեպ, ընտանիքի բոլոր անդամների անունները պետք է գրանցվեն հայտի մեջ, նույնիսկ եթե նրանցից որեւէ մեկը չի կարող կամ չի ուզում մասնակցել։ Այդ դեպքում նրանք կարող են պարզապես չներկայանալ հարցազրույցի։ Իսկ եթե ընտանիքի անդամներից մեկնումեկը, իրենից չկախված հանգամանքներից ելնելով, չի կարող ներկայանալ հարցազրույցի (ենթադրենք բանակում է ծառայում)՝ ընտանիքը կարող է հետագայում վերամիավորման մասին դիմում ներկայացնել, ու դրա հիման վրա որդին հետագայում կարող է միանալ ընտանիքին ԱՄՆ-ում։

Որոշակի բարդություններ կան քաղաքացիություն- ազգություն հարցի հետ կապված։ Եվ այսպես, թեկնածուն պետք է պարտադիր կարգով նշի իր ծննդյան վայրը։ Հայտերը,  որտեղ դա նշված չէ, անվավեր կհամարվեն։ Այսպիսով հայտը գրանցվում է ծննդյան, այլ ոչ թե բնակության երկրից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ