News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Որոնողական գործողությունների պատճառով հինգշաբթի առավոտյան փակված Բոսֆորի նեղուցը կրկին բացվել է նավերի երթեւեկության համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Թուրան Օզյանըքին:

«Բոսֆորի նեղուցը բաց է նավագնացության համար: Հուլիսին խեղդված դեռահասի դիակի որոնողական գործողությանը մասնակցած նավերը հեռանում են նեղուցից»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ դեռահասի դիակի որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Դրանք կշարունակվեն, սակայն Բոսֆորը «հազիվ թե նորից փակվի, քանի որ դա մեծ դժվարությունների է առաջացնում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինվորական հրամանատարության պահանջով Բոսֆորի նեղուցը հինգշաբթի առավոտյան փակվել էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ