News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանում բավականին լուրջ են տրամադրված Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու եւ զարգացնելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Կարեն Խանլարյանը:

«Լավագույն ապացույցն այն օրինագիծն է, որն առնչվում է Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործմանը: Հայաստանն Ւրանին հետաքրքիր է ոչ միայն որպես հարեւան երկիր, այլեւ որպես ԵՏՄ անդամ պետություն, դրանով է պայմանավորված նաեւ, որ Իրանը շատ է կարեւորում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»,- ասաց հայ պատգամավորը:

Կարեն Խանլարյանը նշեց, որ երկու երկրները հեռակա նպատակներ ունեն, թերեւս դրանով է պայմանավորված, որ Մեղրիի շրջանում մեկնարկել է ազատ տնտեսական գոտու կառուցումը: Հարցին՝ արդյոք իրանցի գործարարները հետաքրքրված են կատարել ներդրումներ Հայաստանում, նա պատասխանեց. «Ներդրումների հետ կապված կան Հարկային օրենսգրքի, տարադրամի խնդիրների հետ: Հետաքրքրվածություն կա Իրանում, հույս ունեմ, որ առկա խնդիրները կլուծվեն, այդպիսի խոստումներ կան տրված, որ ավելի կդյուրացվի համակարգը: Եթե խոստումը կատարվի, կարծում եմ՝ հետաքրքրությունն ավելի կմեծանա»:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Սերժ Սարգսյանն օգոստոսի 6-ին հանդիպում էր ունեցել նախագահ Ռոհանիի հետ: Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել էին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք էին եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աշխուժացմանը եւ ներդրումների ավելացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ