News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ընդունել են, որ «Միացյալ Թագավորության յուրաքանչյուր մեծ քաղաքում» բարգավաճում է ստրկությունը ու մարդկանց առեւտուրը, հայտնում է The Independent-ը։

Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հրապարակել է զեկույց, որում հայտնել է, որ հիմա ստրկությունը ավելի շատ է տարածված, քան  ենթադրվում էր։

«Տարեցտարի ավելի շատ երեխաներ ու մեծահասակներ են դառնում շահագործման ու անարգանքի աննախադեպ ձեւերի օբյեկտներ»,- նշել են մարդկանց առեւտրի զոհերի բացահայտման կազմակերպությունից։

Նշում են, որ հիմա ամբողջ երկրում ոստիկանները հարյուրավոր գործողություններ են իրականացնում՝ նման դեպքեր բացահայտելու համար։ Մարդկանց առեւտրի օբյեկտներ են հաճախ դառնում 12-ամյա երեխաներ, որոնց վաճառում են Միացյալ Թագավարությունում։

Եվ այսպես, մայիս- հունիս ամիսներից Միացյալ Թագավորությունում իրականացվել է 111 կալանավորում՝ մարդկանց առեւտրի մեջ կասկածանքով, 130 մարդ նորից ազատության մեջ է հայտնվել։ Մարդկանց պահում էին սեռական ու աշխատանքային ստրկության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ