News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ալժիրի մայրաքաղաքի հարավ–արեւմուտքում ուղղաթիռ է կործանվել։ Զոհվել են ուղղաթիռում գտնվող 4 անձինք, փոխանցում է «Սինհուա»–ն։ Bell 206 ուղղաթիռը կործանվել է գյուղում՝ մայրաքաղաքի հարավ–արեւմուտքում։

Ուղղաթիռը վարձակալվել էր նախնական գեոդեզիական աշխատանքների համար՝ երկաթուղու կառուցման նպատակով։ Ուղղաթիռում չորս մարդ է գտնվել՝ օդաչուն, տեխնիկը եւ երկու լուսանկարիչներ։

Հրշեջ ծառայության տվյալներով՝ կործանվելուց հետո ուղղաթիռը միանգամից հրկիզվել է։ Վթարի պատճառները պարզաբանվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ