Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչները Թուրքիայի երկու քաղաքացու են ձերբակալել՝ Վրաստանի պետական սահմանը ապօրինաբար հատելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննչությունը պարզել է, որ մեղադրյալները, Թուրքիայից շրջանցելով վերահսկիչ անցակետը, ապօրինաբար հատել են Վրաստանի պետական սահմանը»,- հայտարարել են գերատեսչությունում։
Գործի առիթով հետաքննություն են վարում։