News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Օմսկում հայտնաաբերել են մի թոշակառուի մարմին, որը հոշոտել էին նրա 40 կատուները։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կենդանիները դրանից հետո սկսել են իրար ուտել ։

Թոշակառուին վերջին անգամ տեսել էին հուլիսի սկզբին։ Սակայն տեղի բնակիչները  այնքան էլ չէին անհանգստացել, քանի որ այդ տղամարդը մարդամոտ չէր ու մոտակա խանութից հեռու ոչ մի տեղ չէր գնում։

«Անհանգստացած հարեւանները նկատել էին, որ տղամարդն արդեն վաղուց ոչ փողոց է դուրս գալիս, ոչ խանութ գնում։ Միասին պտտվել էին նրա տան շուրջը, բայց ոչ մի տարօրինակ բան չէին նկատել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տղամարդու մարմինը հայտնաբերել են միայն օգոստոսի 10-ին։ Նրանից ոչ հեռու միայն մեկ ողջ կատու էր ու մի քանի սատկած կատուների մարմիններ։ Ենթադրվում է, որ մյուս կատուները կարողացել էին փախչել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ