Երեւանում օգոստոսի 11-ին ավտոմեքենա է այրվել: Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 66 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ BMW մակնիշի 35 DQ 622 համարանիշի ավտոմեքենան պատկանում է 21-ամյա Արթուր Թիզյանին:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններից հետո: