News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը պատժել է վեց բժիշկներին, որոնք «սելֆի են արել» երկու գնացքների բախման ֆոնին։

Օգոստոսի 11-ին Ալեքսանդրիայի մերձակայքում երկու գնացքներ են բախվել․ 41 մարդ է զոհվել։ «Շտապ օգնության» բժիշկների լուսանկարը՝ գնացքների բախման ֆոնին, սոցկայքերի օգտատերերի զայրույթն է առաջացրել, որոնք պահանջել են պատժել նրանց։ Օգտատերերը նրանց կնքել են «սելֆիի բժիշկներ» անունով։

Առողջապահության նախարարության արտակարգ ծառայության ղեկավար Ահեմ ալ-Անսարին AFP-ին հայտնել է, որ բժիշկները պատժվել են։ Որպես պատիժ՝ նրանց ուղարկել են Սիվա հեռավոր օազիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ