News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանության աշխատակիցներն այսօր մի շարք ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են հինգ հայտնի գործարարների։ Ավելի ուշ մի շարք հայտնի պարբերականներ նշել են, որ ձերբակալվածների թվում է նաեւ միլիարդատեր Բենի Շթայնմացը, հաղորդում է NEWSru.co.i-ը։l

Հետաքննությունը վարել է ԼԱՀԱՎ-433 ոստիկանական բաժանմունքը՝ ՀԴԲ-ի եւ Շվեյցարիայի ոստիկանության հետ համատեղ։

Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ձերբակալվածներին կասկածում են երկար ժամանակ կազմակերպված գործելու մեջ՝ արտասահմանում անշարժ գույքի ոլորտում գործարքների ու պայմանագրերի կեղծ տեղեկանքներ ներկայացնելով։ Կեղծ տվյալները նրանց թույլ են տվել փողեր լվանալ եւ խոշոր միջոցներ փոխանցել իրենց հաշիվներին։

Ոստիկանությունը կասկածում է, որ հանցավոր ցանցի յուրաքանչյուր մասնակից կոնկրետ հանձնարարություն է կատարել։

Մասնավորապես՝ խոսքը կաշառքի, փողեր լավնալու, փաստաթղթեր կեղծելու, կեղծ փաստաթղթերն օգտագործելու, խարդախութան եւ այլ իրավախախտումների մասին է։

Բենի Շթայնմացն ու ձերբակալված եւս երկու իսրայելցի գործարարներ կապված են ռումինացի խոշոր գործարարների հետ, որոնք ձերբակալվել են մի քանի օր առաջ՝ Ռումինիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ