News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի վրա ճնշման նպատակը պետք է դառնա նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ գերմանական Phoenix հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ։ 

«Ինձ համար ակնհայտ է, որ խնդիրը պետք է խաղաղ լուծում ունենա։ Նպատակը պետք է լինի բանակցային ձեւաչափի որոնումը՝ ինչպես «6+1» ձեւաչափի պարագայում»,-ասել է նա։

Մերկելը նաեւ աջակցել է Փհենյանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների խստացումը եւ հույս հայտնել, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամները հետագայում եւս միասնական դիրքորոշում կորդեգրեն Հյուսիսային Կորեայի հարցի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ