News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը Հյուսիսային Կորեային կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ երկխոսությանը, հայտնում է Yonhap-ը։

Նրա խոսքով՝ Փհենյանի սադրանքներն ու սպառնալիքները խաթարում են խաղաղությունն ու կայունությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։ «Նախագահը դատապարտել է Հյուսիսային Կորեային՝ հայտնելով, որ երկիրն իր հրթիռային փորձարկումներով խաթարում է խաղաղությունը Կորեական թերակղզում ու տարածաշրջանում»,- հայտնել է նախագահի ներկայացուցիչ Պարկ Սու Հյուն Սկազալը։ «Նախագահն ասել է, որ  Կորեական թերակղզում անվտանգության ներկա պայմաններն իրենցից ներկայացնում են ավելի լուրջ, իրական ու անհապաղ սպառնալիք, քան երբեւէ»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ