News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սուր միելոբլաստային լեյկոզով տառապող 19-ամյա Էմմա Աղաբեկյանին շտապ վիրահատություն է անհրաժեշտ Գերմանիայում, սակայն, ընտանիքը անհրաժեշտ գումար չունի: NEWS.am-ի հետ զրույցում Էմմայի քույրը՝Հռիփսիմեն, նշեց, որ աղջկա մոտ հիվանդությունը հայտնաբերվել է մարտին, նա այս ընթացքում քիմիաթերապիայի 3 կուրս է անցել, սակայն, հիվանդությունը կրկնվել է մոտը: Անհրաժեշտություն է առաջացել աղջկան արտերկրում վիրահատության ենթարկելու, սակայն, ընտանիքը չի կարողանում նրան Գերմանիա տեղափոխել, քանի որ անհրաժեշտ 8000 եվրոն չունի:

Էմման Գյումրի քաղաքից է, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքից:

Աղջկան օգնել ցանկացողները կարող են զանգահարել ՝ +37493855104, +37477188428 հեռախոսահամարներով՝ Հռիփսիմեին, կամ գումար ուղարկել հետեւյալ հաշվեհամարներին

Աղաբեկյան Հռիփսիմե Ավետիքի անունով VTB ԲԱՆԿՈՒՄ

16013052245300 դրամ

16013052245301 դոլար

16013052245302 Եվրո

16013052245303 ռուբլի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ