News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկացի բուդդայականները մտադիր են իրենց սեփական կրիպտոարժույթը գործարկել, որը հնարավոր կլինի ստանալ մեդիտացիայի ու քարոզչի դիմաց, հայտնում է World Religion News-ը։

Կրիպտոարժույթի գաղափարն առաջարկել են Lotos Network միության անդամները։ Արժույթն օգտագործելու է բլոքչեյնի տեխնոլոգիան։ Արժույթի համար հիմք են դառնալու բիթքոինն ու էտերիումը։

Lotos Network համայնքը համարում է, որ «Դանա» (առատություն) անվանումով կրիպտոարժույթը կդառնա փիլիսոփայական հիմք, որը կարելի է օգտագործել այնպիսի տնտեսություն ստեղծելու համար, որն անկախ կլինի ստանդարտ արժույթների նյութապաշտական քմահաճույքներից, ասվում է հոդվածում։

Այդ կրիպտոարժույթի հիմքում լինելու են այսպես կոչված կարմայի մետաղադրամները։ Դրանք մարդիկ ստանալու են բարի գործերի, քարոզների ու մեդիտացիայի դիմաց։

Նախաձեռնողներն ուզում են այս կրիպտոարժույթի օգնությամբ կյանքի կոչել «Բուդդայական տնտեսություն» հասկացության հիմնական սկզբունքները, որոնք ներմուծել էր տնտեսագետ Էրնսթ Շումախերը 1955-ին։ Ըստ այդ տեսության՝ տնտեսության նման տեսակն առաջարկում է առավելագույն բարեկեցություն նվազագույն սպառման պայմաններում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ