News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում կալանավորվել է չորս մարդ՝ «Գահերի խաղը» սերիալի դրվագներից մեկի արտահոսքի կապակցությամբ, հայտնում է AFP-ն։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ HBO ընկերության բողոքը ստանալուց հետո ոստիկանությունը սկսել է քննություն, որի արդյունքում «Գահերի խաղը» սերիալի չթույլատրված հրապարակման համար կալանավորվել է 4 մարդ։ Նրանք կալանքի տակ մնան մինչեւ օգոստոսի 21-ը։

Չորսն էլ աշխատում էին ընկերությունում, որը պատասխանատու է հավելվածների համար հեռուստատեսային դրվագների պահման ու մշակման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ