News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս գիշեր Վանաձորի գլխավոր՝ Հայքի հրապարակում անհանգիստ է եղել. դեռեւս պարզ չէ, ում կողմից, ջարդվել է քաղաքի անվանմամբ նստարաններից մեկը: Վնասվել է նաեւ կից տեղադրված փայտաշեն աղբարկղը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան ջարդված ու կողաշրջված նստարանի կողքին նաեւ մեքենայի դետալներ են ընկած եղել:

Ի դեպ, գիշերային ժամերին ավտովազքերը քաղաքի գլխավոր հրապարակում պարբերական բնույթ են կրում: Առավոտյան արդեն դրա հետեւանքները վանաձորցիների համար ակնհայտ են լինում ծաղկանոցներում երեւացող անվադողերի հետքերով ու ջարդված սալիկերի ու հենասյուների տեսքով:

NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցի ընթացքում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության ու բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը նշեց, որ տեղյակ են խնդրի մասին: «Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը մեքենայով հարվածել է նստարանին»,- նշեց նա:

Վերջինիս խոսքով Վանաձոր անվամբ նստարաններից յուրաքանչյուրի համար համայնքային բյուջեից հատկացումը կազմել է շուրջ 160.000 դրամ: Մինչ քաղաքապեարանում մտածում են ջարդված նստարանն ու աղբարկղը վերանորոգելու կամ նորով փոխարինելու մասին,  Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկաններն զբաղված են բարբարոսության հեղինակին որոնելու աշխատանքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ