Թուրքական Ստամբուլ նահանգի Էսենյուրթ շրջանում ձերբակալվել է մի տղամարդ, ով հրազենով կրակ էր բացել շենքերից մեկի կտուրից, հայտնում է Haberturk-ը։
Տղամարդուն արդեն ոստիկանական բաժանմունք են տեղափոխել։
Միջադեպի վայրում աշխատում են ոստիկաններ, նրանք փակել են փողոցը, որտեղ հրաձգություն էր տեղի ունեցել։ Տուժածների մասին չեն հայտնում։