News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլանդերս քաղաքում տասնյակ մարդիկ են տուժել շմոլ գազից։ Նրանցից չորսը ոստիկաններ են, հայտնում է USA.ONE-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի երեկոյան։ Հրշեջ աշխատողներն ու ոստիկանությունը հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ Ֆեննիմոր Քորթի տանը մի քանի մարդ կորցրել է գիտակցությունը։

Առաջին փրկարարները, ովքեր արձագանքել են ահազանգին, տնից հանել են ութ մարդու՝ անգիտակից վիճակում։ Հետագայում հայտնի է դարձել, որ տուժածների թիվն ավելին է։ Շմոլ գազով թունավորում են ստացել նաեւ չորս ոստիկաններ, որոնք մասնակցում էին փրկարարական գործողությանը։

Այս պահին քննիչները պարզում են շմոլ գազի արտահոսքի աղբյուրը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ