News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախագահ Մաուրսիո Մաքրիին չորեքշաբթի ծնկի վիրահատություն կկատարեն: Այս մասին երեքշաբթի հայտնել է նախագահի ասշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արգենտինայի նախագահ Մաուրսիո Մաքրիին վաղը աջ ծնկի արտրոսկոպիա կկատարեն»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ վիրաբուժական միջամտությունից հետո նախագահը աշխատանքը կշարունակի ծրագրած ժամանակացույցով:

Անցյալ տարվա հունիսին Մաքրին թենիսի խաղի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով արդեն նույն ծնկի վիրահատության ենթարկվել է: Հաղորդագրությունից հետեւում է, որ այս անգամ ատրոսկոպիա է կատարվելու այլ հիվանդանոցում:

2015 թվականի դեկտեմբերին նախագահ դառնալուց հետո սա կլինի Մաքրիի արդեն երրորդ վիրահատությունը: 2016-ի վերջին նրա ձայնալարերից պոլիպ են հեռացրել: Դրանից բացի, անցյալ տարի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել առիթմիայով եւ բուժօգնության է դիմել կողոսկրի ճաքի պատճառով, որը ստացել էր ընկնելու հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ