News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թայվանի էկոնոմիկայի նախարար Լի Շիգուանը չորեքշաբթի հրաժարական է տվել, երբ երեքշաբթի կղզու գրեթե կեսն առանց էլեկտրականության էր մնացել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Taipei Times-ը։

Լի Շիգուանն իրեն է պատասխանատու համարել, որ կղզու 17 գյուղերում եւ քաղաքներում շուրջ 6.68 մլն մարդ որոշ ժամանակ առանց էլեկտրականության է մնացել։ Թայվանում բնակչության թիվը 13 մլն է։ Թայվանի կառավարության ղեկավարն  ընդունել է նախարարի հրաժարականը։

Նշվում է, որ էլեկտրականության անջատվելու պատճառը հեղուկ գազի՝ գլխավոր էլեկտրակայան մատակարարման կարճաժամկետ ընդհատումն էր։ Այդ պատճառով անջատվել են կայանի բոլոր վեց գեներատորները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ