News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Հարավային Կորեայում տեղակայել է կատարելագործված Patriot հակահրթիռային համալիրները՝ ԿԺԴՀ-ի հրիթռային սպառնալիքին դիմակայելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  KBS հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ՀՕՊ զորքերի 5-րդ բրիգադը ստացել է նոր Patriot հրթիռները՝ զինծառայողներին դրանից օգտվել սովորեցնելու համար։ Նոր համալիրներն արդեն փորձարկվել են, իսկ դրանք կատարելագործելու համար 8 ամիս է անհրաժեշտ եղել։

Նշվում է, որ բրիգադն արդեն ունի 12 զենիթահրթիռային  PAC-2 եւ PAC-3 սարքավորումներ՝ Օսանում, Սուվոնում, Կունսանում, Քվանջուում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ