News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում East Beach ափին հայտնաբերվել է մի տարօրինակ օբյեկտ, որը ասես մատանի լինի՝ ութ մետաղական շոշափուկներով ու ոչ ոք չգիտի, թե դա ինչ կարող է լինել, հայտնում է USA.ONE-ը։

Օբյեկտը հայտնաբերել են Watch Hill փարոսից 60-70 կմ արեւմուտք։ Զարմանալի է, որ տեղի բնակիչները ու նավահանգստի աշխատողները երբեք նման բան չեն տեսել։ Rocky’s Tree Service  ընկերությունն օրերս փորձել է տեղափոխել այդ օբյեկտը, սակայն եղանակային պայմանների պատճառով հետաձգել է աշխատանքները։ Տեղի բնակիչները արդեն սկսել են խոսել այլմոլորակայինների մասին, բայց հնարավոր է, որ այդ հանելուկի պատասխանն այդքան էլ առեղծվածային կամ ռոմանտիկ չէ։ Ռոդ Այլենդի համալսարանի օվկիանոսագետների կարծիքով՝ դա կարող է լինել ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի կողմից գործածվող սարքի մի մասը, որով հետեւում են ջրի հոսանքներին ու տեղումներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ