News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փաստաբան Արայիկ Պապիկյանն իր եւ ընտանիքի անդամների հասցեին ստացել է հայհոյանքներ, սպառնալիքներ պարունակող նամակներ, պահանջ է եղել նաեւ դադարեցնել որոշակի գործերով իր մասնագիտական գործունեությունը: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Նա նշեց, որ  դիմել է ՀՔԾ, որն ընդամենը լրատվամիջոցների միջոցով դիմել է իրեն` հասկացնելով, որ սխալ հասցեով է դիմել: Նրա խոսքով, այս նամակները կապված են  «Սասնա ծռերի» կամ Սեֆիլյանի գործերով իր ներգրավված լինելուն:

«Իրենց համար ավելի կարեւոր խնդիր է եղել այն, որ փորձեն ցույց տալ, որ սխալ հասցեով եմ  դիմել: Նրանք ինձ համար մամուլի միջոցով դասընթաց կազմակերպեցին, շնորհակալություն, ես դասեր քաղեցի: ՀՔԾ-ում ավելի շատ հետաքրքրված էին իմ կողմը ցեխ շպրտելով,  ասեմ, որ այն ինձ չի հասել: Գլխավոր դատախազությունը ստացել է համապատասխան դիմումը եւ ոստիկանությանը համապատասխան հանձնարարություն է տրվել, որտեղից այսօր ինձ հետ արդեն կապվել են»,-ասաց նա:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ  Էմմա Սահակյան անունով կեղծ օգտատերը ֆեյսբուքով հայհոյանքներ, սպառնալիքներ պարունակող առաջին նամակն իրեն ուղարկել է մայիսի 21-ին. «Ամիսներ շարունակ մեր կողմից հնչեցված պնդումներից հետո, որ որոշ փաստաբանների նկատմամբ հետապնդումներ  են իրականացվում, պատկան մարմինների կողմից ոչ մի քայլ չձեռնարկվեց: Հիմնականում հայհոյանքներ են, որոնք չեմ կարող ընթերցել, օրինակ` այ….հերիք է մարդասպաններին պաշտպանես, հերիք ա էդ հանցագործ …. տղերքին պաշտպանես»:

Տպել
Ամենաշատ