News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Նաիրիտ» գործարանը պետք է աշխատի իրանական նավթի հումքով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիներին ասել է  ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը:

«Իրանական նավթի դիմաց մենք կարող եք տալ կաուչուկ կամ էլեկտրաէներգիա»,- ասաց նա:

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները պահանջում են վերագործարկել գործարանը: Նրանք վստահ են, որ կառավարությունը շահավետ պայմաններ չի առաջարկում օտարերկրյա ներդրողներն, որոնք ցանկություն են հայտնել գնել գործարանը՝ օրինակ, նրանց թույլ չի տալիս սեփական աուդիտն իրականացնել եւ նրանց պարտավորեցնում է մարել նաեւ «Նաիրիտի» նախկին պարտքերը:

Նաիրիտցիների կարծիքով, կառավարությունը հրաժարվում է ներդրողներին թույլ տալ աուդիտ իրականացնել, քանի որ վախենում է, որ այդ դեպքում ի հայտ կգան փոշիացված գումարները:

Վազգեն Սաֆարյանը վստահեցրեց, որ կառավարությունն իրականում զգուշությունից ելնելով է հապաղում եւ ուշադիր ուսումնասիրում է պոտենցիալ ներդրողների առաջարկները:

«Մենք չենք կարող հերթական անգամ հիասթափեցնել նաիրիտցիներին»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ