News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օրերս Ucom ընկերությունը գործարկեց նոր վաճառքի եւ սպասարկման կենտրոն Զվարթնոց օդակայանի ժամանման սրահում: Կենտրոնը շուրջօրյա գրաֆիկով աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ իրականացնելով բոլոր գործառույթները եւ առաջարկելով այն ծառայությունները, որոնք տրամադրվում են Հայաստանի ողջ տարածքում գործող վաճառքի 98 կետերում:     

«Այս սպասարկման կենտրոնի բացումը հնարավորություն կընձեռի մեր բոլոր բաժանորդներին ու Հայաստան ժամանող հյուրերին շատ արագ իրականացնել այն գործարքները, որոնք թույլ են տալիս մշտապես կապի մեջ մնալ մտերիմների հետ: Այնպիսի պարզագույն գործողություններ, ինչպիսիք են՝ հաշվի վերալիցքավորումը, SIM-քարտի ձեռքբերումը կամ յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխանող լավագույն սակագնային պլանի ընտրությունը, այսուհետ հաշված րոպեների հարց է ոչ միայն սպասողների, այլեւ ժամանողների համար», - նշեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։

Ucom-ի կոմերցիոն տնօրենի խոսքով բազմաթիվ երկրներից ժամանող հյուրերի հիմնական հոսքի համար ընկերությունն ունի մատչելի առաջարկներ: Ներկայիս սակագնային պլանները հնարավորություն են ընձեռում անսահմանափակ զանգել ոչ միայն Ucom ցանցի ներսում, այլեւ Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց: Ավելին, որոշ սակագնային պլանների ներառումները կարելի է օգտագործել ոչ միայն նշյալ ուղղություններով, այլեւ ԱՄՆ, Կանադա եւ Արցախ զանգելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի ողջ տարածքում գործում են 81 Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններ, 16 այլ վաճառակետեր եւ 1 շարժական վաճառքի եւ սպասարկման կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ