News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երթեւեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երեւանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց եւ Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 19-ից Երեւան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց եւ Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Մոլդովական փողոցից դեպի Գայի պողոտա՝ Աճառյան պողոտայի ուղղությամբ, եւ Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Տպել
Ամենաշատ