News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում օգոստոսի 13-ին խեղդված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են առաջնային անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ պարզելու ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները, ստուգելու լճում ջրահեղձ լինելու նախնական վարկածը։ Բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել է, որ զինծառայողը՝ իր երեք զինծառայակից ընկերների հետ օգոստոսի 13-ին՝ ժամը 16-ի սահմանում գնացել են Սեւանա լիճ՝ հանգստանալու, լողացել լճում։

Բացատրություններ են վերցվել ինչպես զինծառայողներից, այնպես էլ լողափում այլ հանգստացողներից, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։ Դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկների տրամադրած նախնական տվյալների համաձայն, զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը։

ՀՀ ՔԿ նախագահ հանձնարարությամբ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՌԴ քննչական կոիտեի զինվորական քննչական բաժին։

Հիշեցնենք, որ  լճում խեղդված զինծառայողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովն է: Նա  Սեւան էր գնացել իր 2 ծառայակից ընկերների հետ եւ ջրահեղձ  եղել ծառայակիցների աչքի առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ