News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները փոխել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ցամաքային զորքերի բոլոր 13 բանակների 26 հրամանատարներին եւ քաղկոմիսարներին: Այս պաշտոններին նշանակված զորահրամանատարների ցանկը հրապարակել է «Ժենմին ժիբաո» պարբերականը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր սպաները մեկ օրվա ընթացքում ժամանել են իրենց վստահված կազմավորումներ:

Ցամաքային զորքերի բանակների թիվը 18-ից մինչեւ 13 միավոր կրճատելու մասին առաջին տեղեկությունները լրատվամիջոցներում հայտնվել են այս տարվա մարտին: Ապրիլին տեղեկությունը հաստատել էր Չինաստանի Պաշտպանության նախարարությունը:

2015-ի նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտնել էր Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակում սպասվող ծավալուն բարեփոխումների մասին: Զինված ուժերի թվակազմը 300 հազար մարդով (մինչեւ 2 մլն զինծառայող) կրճատելուց բացի, 2018 թվականին վերակազմավորումները կառնչվեն բանակի կազմակերպական-հաստիքային կառուցվածքին եւ պետք է ավարտվեն 2020 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ