News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ծառի տակ օգոստոսի 12-ին հայտնաբերված նորածինը շարունակում է մնալ  Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Այսօր՝ օգոստոսի 18-ին, կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը NEWS.am-ին հայտնեց, որ երեխայի վիճակը կայուն է:

Աննա Չոբանյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ երեխան արատներ չունի, սակայն, կան առողջական խնդիրներ, թե ինչ խնդիրներ են, բժշկուհին չմանրամասնեց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում՝ ծառի տակ, օգոստոսի 12-ին վաղ առավոտյան նորածին երեխա է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ