News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2008 թվականի օգոստոսի վրաց-ռուսական պատերազմը հայկական կոնյակի արտահանման վրա անմիջական ազդեցություն է ունեցել: Այս մասին օգոստոսի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ որոշ երկրներ, մասնավորապես Ուկրաինան, կոնյակի արտահանման հարցում վրացամետ դիրքորոշում են որդեգրել՝ հայկականից հրաժարվելով: «Նրանք վրացական կոնյակի արտադրանքին շատ ավելի մեծ տեղ եւ արտոնություններ են հատկացրել, քան, ասենք, Ռուսաստանում: Նույնը տեղի ունեցավ նաեւ Լեհաստանում: Այսինքն՝ նրանք հայկական կոնյակը կապում են Ռուսաստանի հետ, դրա հետեւանքով այն ստիպված է վրացական կոնյակի հետ նրա տարածքից դուրս գործնականում անհավասար մրցակցության մեջ մտնել»,- պարզաբանեց փորձագետը՝ հավելելով, որ վերջին 2-3 տարում վրացական գինու բաժնի աճ է նկատվում նույնիսկ ռուսական շուկայում:

Ինչպես նշեց Գինեգործների միության նախագահը, հայկական կոնյակի արտահանման դասական շուկաներ են համարվում հետխորհրդային երկրները, ինչպիսին են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Արեւելյան Եվրոպայի երկրները, օրինակ՝ Լեհաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ