News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում 2016թ. հունիսի 30-ին տեղի  ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա Հայկ Ասիրյանի սպանության գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Ռոբերտ Սահակյանը դիմե լէ  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իր նկատամմաբ ավելի մեղմ պատիժ նշանակել:

Անչափահաս Հայկ Ասիրյանի սպանության  մեջ մեղադրվում է նրա հարեւան Ռոբերտ Սահակյանը: Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսիններ` Սահակ Ասիրյանի եւ Քրիստինե Մուրադյանի անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու եւ Սահակ Ասիրյանի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով Սահակ Ասիրյանին հրավիրել է առանձնազրույցի`հետաքրքրվելով թե ինչու չի պատժում կնոջը իր հետ տարիներ առաջ ինտիմ հարաբերություններ ունենալու համար: Ռոբերտ Սահակյանը իր կողմից ապօրինի կրած սառը զենք հանդիսացող զինվորական սվին-դանակով հարվածել է` Սահակ Ասիրյանին պաշտպանելու նպատակով իր թիկունքից մոտեցած Հայկ Ասիրյանի սրտին, որի արդյունքում Հայկ Ասիրյանը մահացել է: Դրանից հետո նույն դանակով հարվածել է եղբորը պաշտպանելու նպատակով իրեն մոտեցած Անդրանիկ Ասիրյանին` պատճառելով վերջինի առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ռոբերտ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Սպանությունը եւ  235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում 2016թ. հունիսի 30-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով մահացել է 16-ամյա Հայկ Ասիրյանը:  Կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն  են տեղափոխվել 16-ամյա Հայկ Ասիրյանը, նրա եղբայր 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը եւ 26-ամյա Ռոբերտ Սահակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ